Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանությունը

Տարածել՝

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։

Բանաձևը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «աշխատել եզդի ժողովրդի տառապանքը թեթևացնելու» ուղղությամբ»։

Շնորհակալություն եմ հայտնում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը` միանալու հանուն պատմական արդարության վերականգնման մղվող պայքարին։

Այո, ևս մեկ կարեւորագույն քայլ եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված միջազգային հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման ծավալվող գործընթացում»։