Հայ-եզդիական արմատներով շոկոլադե կոնֆետներ․ Դասսնին սկսել է արտադրությունը

Տարածել՝

Հայաստանցի եզդի մանկավարժ և հասարակական գործիչ Զեմֆիրա Քալաշյանը շոկոլադե կոնֆետների արտադրություն է հիմնել։ Սա եզակի իրադարձություն է եզդի համայնքի կյանքում և հասցրել է արդեն շատերի հավանությանն արժանանալ։

Կոնֆետները արտադրվում են ԴԱՍՍՆԻ բրենդի ներքո։ Անունը ևս պատահական ընտրություն չէ և փոխկապակցված է հայ ու եզդի ժողովուրդների պատմության հետ։ Մեծ Հայքի տարածքում եղել է Դասն գավառ, որի տարածքում էլ ենթադրաբար ապրել են եզդիական ամենամեծ Դասնի ցեղի ներկայացուցիչները։ Ահա հենց այս պատմական երկու անվանումներն էլ հիմք են հանդիսացել ԴԱՍՍՆԻ բրենդի ստեղծման։

Զեմֆիրա Քալաշյանը հույս ունի, որ կկարողանան նաև աշխարհին այս բրենդի ներքո ներկայացնել հայկական և եզդիական ավանդական համն ու հոտը՝ կոնֆետների տեսքով։