Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը

Տարածել՝

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը:

«Եզդիների ցեղասպանության պաշտոնապես ճանաչող օրենքի նախագիծը ընդունվեց միաձայն քվեարկությամբ։

Մեծ երախտագիտությունն ենք հայտնում Լյուքսեմբուրգի կառավարությանը և խորհրդարանին՝ եզդի համայնքին շարունակական աջակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համատեքստում նրանց ջանքերի համար։

Շնորհակալ ենք, որ գործում եք հանուն պատմական արդարության ու դրա վերականգնման` ի շահ մարդու ու քաղաքացու իրավունքների և ի շահ եզդիական դատի»,- գրել է Բաքոյանը: