Արտաշատում բացվել է հուշաքար՝ նվիրված Արցախյան երեք պատերազմներում անմահացած եզդի քաջորդիների հիշատակին

Տարածել՝

Արտաշատ քաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ գտնվող գլխավոր ճանապարհի հարակից տարածքում տեղադրվեց Արցախյան հերոսամարտի, 2016 թվականի Քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներում անմահացած եզդի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարը։

Այս մասին գրառում է կատարել « Եզդիների ազգային միություն» կազմակերպության նախագահ Խդր Հաջոյանը:

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, հոգևոր առաջնորդ շեխ Բրո Հասանյանի, եզդի ազատամարտիկների հետ միասին մասնակցեցինք հուշաքարի բացմանը։

Հուշաքարը տեղադրվել և տարածքը բարեկարգվել է Բելառուսաբնակ եզդի գործարար Սուրեն Մայիսի Ամոյանի միջոցներով։

Երախտագիտության խոսքս եմ հղում Սուրեն Ամոյանին, նմանօրինակ նախաձեռնության և մեր անմահ հերոսներին հավերժացնելու ազգանվեր գործի կապակցությամբ, ինչպես նաև Արտաշատ համայնքին՝ ի դեմս ղեկավար պարոն Կառլեն Մկրտչյանի։

Եզդի գործարարի կողմից վերջում տրվեց նաև հոգեհաց՝ ի հանգստություն անմահացած հերոսների հոգիների։

Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսաբար զոհված մեր բոլոր քաջորդիներին։