«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ավթոնա» ֆիլմի ցուցադրությունը

Տարածել՝

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա երիտասարդ կինոռեժիսոր Անի Գրիգորյանի «Ավթոնա» ֆիլմի (26 րոպե) ցուցադրությունը:

Ֆիլմը պատմում է 12-ամյա եզդի տղայի՝ Սուկոյի մասին, որը ապրում է Արագածոտնի մարզի Մեծաձոր (հին անվանումը՝ Ավթոնա) գյուղում։ Նրա պատկերացումներում կան երկու աշխարհներ՝ հեքիաթային ու իրական. ֆիլմում բախվում են այդ աշխարհները՝ գլխավոր կենտրոնում թողնելով փոքր եզդի տղայի զգացմունքներն ու ճակատագիրը։

Միջոցառման ավարտին կծավալվի զրույց-քննարկում:

Անի Գրիգորյանը սովորում է ԵԹԿՊԻ-ի կինոարվեստ ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնի մագիստրատուրայում։

Պրոդյուսեր՝ Լուսինե Միրզոյան
Խմբագիր՝ Թերեզա Ամրյան
Օպերատոր՝ Ֆրունզե Զաքարյան
Կոմպոզիտոր՝ Գրիգ Բալասանյան

ԵԹԿՊԻ
Ռուբեն Գրիգորյանի արվեստանոց

Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org