Ս.թ. հոկտեմբերի 2-ին գլխ. հյուպատոս Արշակ Մանուկյանը Շեյխանի ճամբարի եզդի փախստականներին ՀՀ կառավարության կողմից հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների (Ավրորայի մրցանակակիր, եզդի իրավապաշտպան, գրող Միրզա Դինայի, Իրաքի փոքրամասնությունների կազմակերպությունների միության նախագահ Հոգր Շեխա, Բարզանի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Կարզան Գարդե) հետ համատեղ այցելեց Շեյխանի ճամբար՝ գնահատելու ճամբարի առավել հրատապ կարիքները: Այցի արդյունքում ընդհանուր որոշում կայացվեց Բարզանի բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ջանքերով փոխել ճամբարի վրանները:
Հյուպատոս Արշակ Մանուկյանը այցելել է Շեյխանի եզդիական ճամբար
