Եզդի փախստականներին օգնելու նպատակով ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ կփոխվեն Շեյխանի ճամբարի բոլոր վրանները

Տարածել՝

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Էրբիլում ՀՀ գլխ. հյուպատոսությունը և Բարզանի բարեգործական հիմնադրամը ստորագրել են Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և Բարզանի հիմնադրամի համատեղ միջոցներով: Ստորագրման արարողությանը հաջորդել է 10-ից ավելի տեղական առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ գլխ. հյուպատոս Արշակ Մանուկյանի և Բարզանի բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի համատեղ մամլո ասուլիսը, հայտնում է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: