Հայաստանում եզդիական համայնքում վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրները

Տարածել՝

«Հայաստանի եզդիական համայնքում վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրները» հրապարակումը պատրաստվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող՝ Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ ֆինանսավորվող «Հայաստանում եզդի կանանց և աղջիկների իշխանավորում» ծրագրի շրջանակում։

Հրապարակումը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը՝ գրականության ուսումնասիրություն, մշակել է փորձագետ Ալինա Հովհաննիսյանը՝ հիմնվելով ակադեմիական գրականության, միջազգային փորձի, պաշտոնական վիճակագրության վրա։

Հրապարակման երկրորդ մասը հիմնված է հետազոտական արդյունքների վերլուծության վրա, որն իրականացվել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի կողմից 2021 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հետազոտական զեկույցը մշակել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագետ Մարինա Գալստյանը։

Հետազոտության շրջանակներում կենտրոնը համագործակցել է «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի հետ։

Հրապարակումն անդրադառնում է Հայաստանում ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը ներկայացնող եզդիական համայնքի երեխաների՝ կրթությունից դուրս մնալու հիմնախնդ իրներին։

Աղբյուրը՝  epfarmenia.am