Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք

Տարածել՝

2022 թվականի օգոստոսի 3-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննաի Սուրբ Ստեփանոս տաճարի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ ակցիա՝ ի հիշատակ 2014 թվականի եզդիների ցեղասպանության զոհերի։

Հրապարակում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել՝ ի պաշտպանություն եզդիների։ Ակցիայի մասնակիցները ներկաներին պատմեցին ութ տարի առաջ Շինգալում եզդիների հետ կատարվածի մասին, երեխաները բանաստեղծություններ կարդացին իրենց բնակության շրջաններ ներխուժած ահաբեկիչների սարսափելի գործերից փրկված եզդիների ցավի մասին։

Նման գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ եզդիները որտեղ էլ որ լինեն, միշտ հիշում են 2014 թվականի օգոստոսին իրենց ժողովրդի դեմ տեղի ունեցած հրեշավոր արարքը։