Video. 2007 թվականի օգոստոսի 14-ին սպանվեց 500 եզդի. ահաբեկչության քաղաքական նպատակը

2007  թվականի օգոստոսի 14-ին առավոտյան ժամը 7:20-ին Իրաքի եզդիաբնակ  Քաթանյա և Սբա Շեյխ Խդր գյուղերում ուժգին պայթյուն հնչեց: Իրաքի «Կարմիր Մահիկի» տվյալներով պայթյունի հետևանքով զեհվեց 500 (այլ տվյալներով 1000) և վիրավորվեց 1500 եզդի: Զոհերի և վիրավորների թվում  կայն կանայք և երեխաներ: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնեց ահաբեկչական «Ալ Կաիդա» խմբավորումը:

Այս և հարակից եզդիբնակ գյուղերի բնակիչները հաճախ էին սպառնալիքներ ստանում ծայրահեղ տրամադրված  արաբների և քրդերի կողմից: Եզդիներին կոչ էին անում լքել իրենց բնակավայրերը` հակառակ դեպքում սպառնալով սպանել բոլորին:

Շատերը այս  ահաբեկչությունը համարում էին զուտ ծայրահեղ տարամադրված  մահմեդականների թշնամական քայլ, սակայն իրականության մեջ այն ուներ նաև քաղաքաակն մեծ նշանակություն:  2007 թվականի դեկտեմբեր ամսին Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում, որի կազմում էին և վերնշված գյուղերը` պետք է տեղի ունենար հանրաքվե, որի արդյունքում էլ կվորոշվեր Շանգալի ապագան: Այդ հանրաքվեի արդյունքում Շանգալը կամ կմնար Բաղդադի ենթակայության տակ, կամ կմիանար Իրաքի քրդական ինքնավարությունը, կամ կստանար ինքնավարություն: Ահաբեկչությունից առաջ կատարված հետազոտությունները ցույց էին տալիս, որ Շանգալի եզդիները մածամասամբ ընտրելու են երրորդ տարբերակը`  բռնելու էին ինքնավարության ճանապարհը:

Ահա այս հանգամանքն էր, որ բերեց այս ողբերգական դեպքերին, որի  հետևանքով տեղի չունեցավ 2007 թվականի դեկտեմբերի հանրաքվեն: Շանգալի ինքնորաշման հաջորդ հանրաքվեն պետք է տեղի ունենար 2014 թվականին, որը ևս տեղի չունեցավ, այս անգամ «Իսլամական Պետություն» խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության պատճառով, որի հետևանքով Շանգալը եզդիաթափվեց:

Բորիս Մուրազի

 Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*