Video. Վրաստանում հարգեցին եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը

Օգոստոսի 3-ին լրացավ Իրաքի եզդիների նկատմամբ սկսված ցեղասպանության երկու տարին:Երկու տարի է Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի եզդիները կորցրել են իրենց ընտանիքի անդամներին, հայրենի հողը և հույսը ապագայի նկատմամբ:

Մինչ այսօր ավելի քան 400 հազար եզդիներ մնում են փախստականի կարգավիճակում: Օգոստոսի 3-ին Վրաստանի եզդի համայնքը և վրացական տարբեր հասարակական ու հոգևոր կառույցի ներկայացուցիչներ ևս հարգել են ցեղասպանության ենթարկված եզդի զոհերի հիշատակը: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի եզդիների հոգևոր խորհուրդը՝ ղեկավար Փիր Դիմայի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի մահմեդական համայնքի հոգևորականներ:


Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*