Video. Ջահանգիր աղայի անվամբ փողոց կանվանակոչվի Երևանում

2012 թվականին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի Հայաստանի մայրաքաղաքում եզդի հերոս, Սարդարապատի ճակատամարտում լուրջ դերակատարում ունեցած Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչվի:

Այս տարիներին բազմաթիվ անգամներ քննարկվել է հարցը: Ինչպես տեղեկացնում են DengeEzdia.com լրատվականի աղբյուրները հարցն արդեն իր վերջնական տեսքն է ստանում: Մոտ օրերս Երևանի ավագանու քննարկմանը կներկայացվի Ջահանգիր աղայի անվան փողոցի անվանակոչման հարցը: Ըստ նախնական քննարկումների եզդի հերոսի անվամբ կանվանակոչվի Ավան համայնքի փողոցներից մեկը, որի վրա բազմաթիվ եզդի ընտանիքներ են բնակվում:

Տեսանյութը նկարահանվել է 2012 թվականին

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*