Video. Մեր երիտասարդությունն ավելի համարձակ է. եզդի բանաստեղծուհի

     Եզդի բանաստեղծուհի Հնարա  Թաժդինը  ուրախությամբ  նկատում է, որ այսօր եզդիական գրականությունը  առաջընթաց  է ապրում.« Մի քանի տարի հետ էի գնում ու տեսնում էի , որ էսպես ասած կյանքը մարել էր գրականության մեջ : Այսօր առաջընթաց կա» ,- ասում է բանաստեղծուհին :
Բանաստեղծուհին մեծ պարգև է  համարում մերօրյա երիտասարդության  ձգտումները , համարձակությունն ու   աշխատասիրությունը , որով  ավելի  լայն հորիզոններ են բացում  իրենց ու  ինչու  չէ  նաև ազգի առաջ : Նա նկատում է , որ այսօր երիտասարդներն ավելի լայն քայլերով են առաջ  գնում ` դեպի իրենց երազանքներն ու   նպատակները :
Ըստ  Հնարա  Թաժդինի   համայնքը անտարբեր չէ  ազգային  գրականության նկատմամբ , սակայն այսօր ստեղծագործողները բախվում են  ֆինանսական խնդիրների , երբ  գալիս է  ստեղծագործությունները հրատարակելու  ժամանակը :  Բանաստեղծուհին հույս է  հայտնում, որ  գոնե   պետությունը սկսի ուշադրություն դարձնել ու սատար կանգնել  եզդի ստեղծագործողներին,  որպես  ազգային  փոքրամասնություն համարվող համայնքի ներկայացուցիչների:

Պատրաստեց՝

Զեմֆիրա Քալաշյան

Համլետ Սմոյան

Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*