Video. Եզդի դիմորդին, ապօրինի զրկել են անվճար կրթությունից. դիմում նախարարին

Երևան քաղաքի  Սոս Ավետիսյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտ Զադա Օմարի Սադոևը անլուծելի խնդրի առաջ է կանգնել: Շրջանավարտը  հայտ է նարկայացրել  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենսաբանության ֆակուլտետ ընդունվելու համար: Նա անհրաժեշտ բոլոր քննությունների ժամանակ բարձր նիշեր է ստացել, բարձր են եղել նաև իր ֆակուլտետում ընդունվելու համար անհրաժեշտ առարկաների դպրոցական քննությունների նիշերը: Սակայն ինչ որ անպատասխանատու աշխատակցի պատճառով նա զրկվել է համալսարան անվճար ուսանելու հնարավորությունից:

Դիմորդի պապիկը`  Սուրիկ Սադոևը դիմում է ՀՀ ԿԳ նախարարին, որպեսզի նա կարգավորի այս խնդիրը և վերականգնեն իր թոռան խախտված իրավունքները:

Մանրամասնները տեսանյութում.


Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*