Video. Ամեն արվեստագետ պետք է իրական եզդու կերպար քարոզի. Իբրահիմ Խալիլ

Ամեն ժողովրդի պայքար արմատանում է սերունդների հետ, երբ դրան նվիրված երգեր և գրական ստեղծագործություններ են լինում: Այս ճանապարհով ավելի է ամրանում պայքարի ոգին: Եզդիները 2014 թվականից զինված պայքար են մղում Շանգալի ազատագրման և ինքնավարության հաստատման համար, սակայն չգիտես ինչու մինչ այսօր չկան Շանգալի պայքարին նվիրված ազդու ստեղծագործություններ:

«Ես կարծում եմ, որ ամեն  ստեղծագործող եզդի պետք է լիարժեքորեն իրեն եզդի ներկայացնի և փորձի իրական եզդու կերպար քարոզել, քանի որ արվեստագետներին շատերն են հետևում և արվեստագետները կարող են մարդկանց ներսից փոխել: Պետք է նաև մեր պայքարին և ազգային գաղափարներին նվիրված ստեղծագործությունները շատ լինեն»,-Dengeezdia.com-ի հետ զրույցում ասաց Գերմանիայում բնակվող եզդի երիտասարդ երգիչ Իբրահիմ Խալիլը՝ ավելացնելով, որ Տաուսե Մալակի ժողովրդին (եզդիների) ամենից շատ անհրաժեշտ է միասնություն. «Սակայն ցավոք սրտիես այն մեր ժողովրդի մոտ շատ քիչ եմ տեսնում: Ես շատ եմ ցանկանում, որ ամեն արվեստագետ եզդի Շարֆադին կրոնը իրենց ստեղծագործություններում հիշատակեն»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*