Photo. Եզդիաբնակ գյուղ, որը ոչինչ չունի

Թլիկ գյուղ գտնվում է Թալինի տարածաշրջանում՝  հայ-թուրքական սահմանամերձ շրջանում, մարզկենտրոնից 72 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Թալլիք, Թելիք, Թըլըկ, Թիլանք, Թիլլիկ անվանումները:

Այն ամբողջովին եզդիաբնակ է , սակայն տարրական պայմանների բացակայության պատճառով գյուղը գրեթե դատարկվել է.
«Առկա խնդիրի մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, հենց սրանք նպաստեցին արտագաղթին, գյուղում մնացել է վեց ընտանիք »,- ասում է գյուղի գյուղապետ՝  Սլավիկ Սաղոյանը:

Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ նաև խոշոր ու մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր:  Ինչպես նշում է գյուղապետը, ոռոգման ջուրը ևս չի բավարարում.
«Նոր պոմպակայան է անհրաժեշտ, որպեսզի , գոնե որոշ չափով ջուրը բավականացնի, այլապես չոր եղանակային պայմանների հետևանքով, գյուղացին զրկվում է հիմանական եկամտի աղբյուրից»,- ասում է գյուղապետը:

Գյուղամիջյնա ճանապարհները անանցանելի վատ վիճակում են, ըստ գյուղապետի խոսքի, վաղուց են դիմել համապատասխան օգնություն ստանալու համար, սակայն դեռ ոչ մի օգնություն չի ցուցաբերվել: Հոսանքի փայտից սյունները փտած են,  պետք է փոխվեն նաև հոսանքալարեր, որոնք ևս անմխիթար վիճակում են:

« Դպրոցը սարսափելի վիճակում է, ունի 23-24 աշակերտ, պայմանների բացակայության պատճառով ոչ ոք հետաքրքրություն չի ցուցաբերում ազգային արժեքների ու դրանց պահպանմանը նպաստղ միջոցառումների վրա: Հնարավորություն չկա»,- ասաց գյուղապետ՝  Սլավիկ Սաղոյանը:

Լրագրող՝ Զուզան Մամոյան

14169583_1758094551075191_1296874045_n 14171883_1758093181075328_631208458_n 14182116_1758093134408666_546974057_n 14182697_1758094621075184_1290510216_n 14193672_1758094324408547_2071739768_n 14218105_1758094624408517_1039838607_n

Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*