Video. Բացվեց եզդի ազատամարտիկի հիշատակին նվիրված կոթողը

Այսօր՝ մայիսի 23-ին Արտաշատում բացվեց եզդի ազատամարտիկ, 1992-ին Արծվաշենում հերոսաբար զոհված Գագիկ Հաջիյանի հուշակոթողը։ Նախաձեռնությունը «Սինջար» եզդիական միավորմանն է։ Ֆինանսական ծախսերը ևս տեսել է «Սինջար» միավորումը` իր միջոցների հաշվին:

Հուշակոթողը (բարձրությունը 2 մետր)
Հուշակոթողը (բարձրությունը 2 մետր)

«Սինջար» եզդիական միավորմանն է, որի նախագահ Բորիս Մուրազին իր ելույթում ասաց.«Մենք այսօր պարտավոր ենք հիշել բոլոր այն եզդիներին ովքեր բարձրացրել են մեր ժողովրդի պատիվը: Եվ պետք է մի բան հստակ իմանալ` Գագիկ Հաջոյանը պայքարել է ոչ միայն Հայաստանի սահմանների պաշտպանության համար, այլ նաև այդ սահմաներից ներս ապրող եզդիների համար»,-ասաց Բորիս Մուրազին:

Բացմանը ներկա էին ԲՀԿ ղեկավար կազմի, «Սինջար» եզդիական հասարակական միավորման եւ եզդի համայնքի ներկայացուցիչներ։ Հուշաքարը բացեցին եզդի հերոսի քույրն ու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ նախագահն իր խոսքում նշեց, որ առաջիկա օրերին Արտաշավանի հանրակրթական դպրոցում, որտեղ ուսանել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանը, կուսակցության նախաձեռնությամբ բացվելու Է Քյարամ Սլոյանի անվան ռազմագիտության դասարան.

«Մեր հերոսներին գնահատելով, ու յուրաքանչյուրս մի փոքր բան նրանց հիշատակը հավերժացնելու համար անելով, մենք մեր երեխաներին սովորեցնում ենք լինել այնպիսի քաղաքացիներ, ինչպիսին մեր հերոս տղաներն էին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

13278157_1025734014171494_178333965_n 13278170_1026309190780643_1471227732_n 13281776_1026309194113976_1227796539_n 13285793_1026308917447337_99815178_n 13292808_1026308930780669_1724405775_n

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*