Քուրդիստանը դատում է եզդի կնոջ, որը երկար ժամանակ գտնվել է ԻՊ գերության մեջ

Այսօր Իրաքի քրդական ինքնավարությունում սկսվել է դատավարություն եզդուհի Բասամ Դավրիշի դեմ, որը երկար ժամանակ գտնվել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ձեռքում, որպես գերի: Քրդական իշխանությունները հայտարարում են, որ եզդի աղջիկը գերության ժամանակ օգնել է ԻՊ ահաբեկիչների, որոնք սպանել են երեք քուրդ զինվորականի:

Քուրդ զինվորականները պնդում են, որ երբ հարձակվել են տան վրա, որտեղ գտնվել են ահաբեկիչներ եզդի աղջիկը սկսել  բղավել, որը մատնել է քուրդ զինվորականներին: Սկսվել է կրակահերթ, որի ընթացքում սպանվել են երեք զինվորական:

Եզդի կնոջ նկատմամբ սկսված դատական պրոցեսը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Միջազգային իրավապաշտպան Amnesty International  կազմակերպությունը դատապարտել է քրդական իշխանությունների այս քայլը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*