Եզդի հրամանատար. Եթե մեկ եզդու արյուն թափվեց Շեխ Մասուդը պատասխան է տալու

Հեյդար Շաշո՝ եզդիների հրամանատար
Հեյդար Շաշո՝ եզդիների հրամանատար

Օրերս Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում, Սիրիային սահմանակից տարածքում սպանվել են գարգարի ցեղի քրդեր: Այս միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի բարզանիական քրդերի  վերահսկողության տակ գտնվող տարածքում, սակայն գարգարի ցեղի առաջնորդ ներկայացող Շեխ Մասուդ Սադունը մեղադրել է եզդիների, այդ սպանությունների մեջ և հայտարարել, որ իր ցեղը պատրաստ է վրեժ լուծել եզդիներից՝ սպանելով եզդիների:

Էզիդխանի Պաշտպանության ուժերի հրամանատար Հեյդար Շաշոն մեղադրել է գարգարի ցեղի առաջնորդ ներկայացող անձին և հայտարարել, որ գարգարիները չեն ընդունում նրան, որպես առաջնորդ և չեն մեղադրում եզդիներին: Նա Շեխ Մասուդին կոչ է արել ազգային թշնամանք չտարածել և իրավիճակը չսերլ, իսկ սադրանքների դեպքում իրենք պատրաստ են պատասխան տալ:

Հեյդար Շաշոն հայտարարել է, որ ինքը անձամբ Շեխ Մասուդի հարցերը կլուծի այն դեպքում, եթե նրա հայտարարության արդյունքում որևէ եզդու արյուն թափվի:


Գարգարի ցեղի առաջնորդ ներկայացող անձի հայտարարությունը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*