Մինչև 1995 թվականը զոհված եզդի ազատամարտիկներ

DengeEzdia.com լրատվականը այս անգամ ներկայացնում է Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար զոհված եզդի մարտիկներին: Ներկայացնում ենք մինչև 1995 թվականը զոհվածներին:

Սադոյան Ագիտ   (1957-1991)

Ծնվել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում: Եզդի առաջին ֆիդայիներից է: Կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել բազմաթիվ մարտերին: Աչքի է ընկել խիզախությամբ, արժանացել հրամանատարության խրախուսանքներին: Մահացել է տանը՝ 1991 թ.  մաիսի 30-ին: Ունի չորս  երեխա: Թաղված է  Երասխահուն գյուղի  եզդիական  գերեզմանոցում:

Շառոյան Իսմայիլ  (1965-1991)

Ծնվել է Երևանում, ապրել սովորական, եզդի մանուկի կենսագրությամբ: Բայց  դարձել է  Ղարաբաղյան շարժման եզդի  առաջին ֆիդայիներից: Մասնակցել է Գորիսի, Վայքի, Իջեվանի, Արարատի շրջանի  սահմանների պաշտպանությանը: Զոհվել է 1991 թ. հոկտեմբերի 27-ին: Ունի երկու երեխա: Թաղված է Եռաբլուրում:

Զեյդինով Թեմուր (1955-1992)

Ծնվել է Երեվանում: Կամավոր մեկնել է Ղարաբաղ, մասնակցել է մի շարք հերոսամարտերի: Զոհվել է 1992 թ. հունվարի 30-ին  Հադրութի շրջանի Աղբուլաղ եվ  Խրմնջուղ գյուղերի  տարածքում մղված թեժ  մարտերի ժամանակ: Բլուրը, ուր ընկավ եզդի ժողովրդի  զավակը,  ընկերները կոչեցին  Թեմուրի բլուր:  Թաղված է  Եռաբլուրում:

Հաջոյան Գագիկ (1972-1992)

Ծնվել է Արարատի մարզի Ջրաշեն գյուղում( նախկին Արտաշատի շրջանում): Սովորել է գյուղի դպրոցում,  աչքի է ընկել աշխատասիրությամբ,  ընկերասիրությամբ: 1992 թ. մաիսի 5-ին զորակոչվել է հայոց բանակ: Զոհվել է նույն  թվականի օգոստոսի 7-ին՝  Կրասնասելսկի շրջանի  Արծվաշեն գյուղի մարտերի ժամանակ:

Բաքիրյան Մուսա (1973-1992)

Ծնվել է  Արմավիրի մարզի  Նալբանդյան գյուղում: Սովորել է հայրենի գյուղի  դպրոցում: 1992 թ.  հունիսին զորակոչվել է  հայոց բանակ, մասնակցել է  արցախյան մի շարք  հերոսամարտերի: Զոհվել է 1992 թ. հոկտեմբերի 14-ին Լաչինում: Թաղված է հայրենի գյուղի եզդիական գերեզմանոցում:

Ռասոյան Սամվել  (1973-1992)

 Ծնվել է  Աշտարակի շրջանի  Արագածոտն գյուղում: Սովորել է  հայրենի գյուղի  միջնակարգ դպրոցում: 1992 թ.  գարնանը զորակոչվել է հայոց բանակ,  մասնակցել մի շարք մարտերի: 1992 թ. նոյեմբերի 9-ին անհայտ կորել է Լաչինի համար մղված մարտերի ժամանակ:

Քալաշյան Գագիկ (1973-1993)

Ծնվել է Արարատի մարզի  Արգավանդ գյուղում: Հետագայում  ընտանիքով տեղափոխվել են Էջմիածնին, որտեղից էլ զորակոչվել է  բանակ:  Զոհվել է 1993 թվականին մաիսի 6-ին  Մարտակերտ  տանող ճանապարհը հետախուզելիս: Թաղված է  Էջմիածնի ֆիդայական գերեզմանոցում:

Ավդալյան Օմար (1960-1993)

Ծնվել է  Նաիրիի շրջանի  Զովունի գյուղում: Կամավոր մասնակցել է Արարատի,  Նոյեմբերյանի,  Իջեվանի շրջանների պաշտպանությանը: Պատերազմը իր ծանր ազդեցությունը թողեց երիտասարդ ռազմիկի վրա: Վախճանվեց տանը 1993 թ. օգոստոսի 3-ին: Թաղված է Զովունի գյուղի եզդիական գերեզմանոցում:

Հաջոյան Թոռուն(1958-1994)

Ծնվել է Արտաշատի շրջանի  Ջրաշեն գյուղում: 1991 թվականից մասնակցել է  Արցախյան  հերոսամարտին, նրա սահմանների պաշտպանությանը: Զոհվել է  1994 թ. : Թաղված է  Մասիսի  շրջանի  Մարմարաշեմ գյուղի գերեզմանոցում:  Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Հասեյան Հասան (1973-1994)

Ծնվել է Էջմիածնի շրջանի  Արշալույս գյուղում: Սովորել է տեղի դպրոցում, աչքի է ընկել պարտաճանաչությամբ: 1994 թ. առաջին օրերին կամավոր մեկնել է  Լեռնային Ղարաբաղ: Մասնակցել է մի շարք  մարտերի: Զոհվել է 1994 թ. հունվարի 27-ին  Ֆիզուլու շրջանում՝ հակառակորդի երկու տանկ  շարքից հանելուց հետո:  Թաղված է Էջմիածնի շրջանի Ակնալիճ գյուղի եզդիական գերեզմանոցում:

Գուլոյան Բրո (1955-1994)

Ծնվել է  Էջմիածնի շրջանի Մեծամոր ավանում:  Հետագայում տեղափոխվել է Երեվան: 1989 թ. կամավոր մեկնել է Արցախ եվ  մասնակցել բազմաթիվ մարտերի: 1994 թ. ապրիլի 20-ին  անհատ կորել է Հորադիզի  մարտերի ժամանակ: Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Չատոյան Բարզանի (1972-1994)

Ծնվել է  Կալինինոյում 1972 թ.: Դպրոցու աչքի է ընկել պարտաճանաչությամբ եվ կարգապահությամբ: Արցախյան գոյամարտը  ոգևորեց եզդի երիտասարդին, եվ նա մեկնեց Արցախ, մասնակցեց մի շարք ճակատամարտերի:  Զոհվեց  1994 թ. ապրիլին: Թաղված  է   Կալինինոյում:

Խուդոյան Բարզանի (1974-1994)

Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղում: Դպրոցում սովորելիս աչքի է ընկել ընկերասիրությամբ, ընդհանուրի շահերի պաշտպանությամբ: 1993 թ. զորակոչվել է հայոց բանակ: Մեկնել է  Ղարաբաղ, մասնակցել մի շարք ճակատամարտերի:  Զոհվել է Հորադիզում 1994 թ. ապրիլի 20-ին: Թաղված է հայրենի գյուղի եզդիական գերեզմանոցում: Ամուսնացած էր, ունի երկու աղջիկ:

Կոտիեվ Լեոնիդ (1975-1994)

Ծնվել է Կալինինոյում ( այժմ Տաշիր): Սովորել է  տեղի դպրոցում: Աչքի է ընկել ջանասիրությամբ, ընկերասիրությամբ: Մասնակցել է ղարաբաղյան մի շարք ճակատամարտերի: Անհայտ  կորել է Հորադիզի մարտերի ժամանակ:

Միրզոյան Սահիդ  (1972-1994)

Ծնվել է Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում: Հետագայում  ընտանիքով  տեղափոխվել է Բաղրամյան շրջան,  որտեղից էլ1993 թ.  զորակոչվել է բանակ,  մասնակցել է մի շարք  մարտերի:  Զոհվել է 1994 թ. ապրիլի 24-ին Քելբաջարում:  Թաղված է  Էջմիածնի շրջանի Ֆերիկ գյուղի  եզդիական գերեզմանոցում:

Սադոյան Յաշա  (1968-1994)

Ծնվել է Թալինի շրջանի Արտենի գյուղում: Սովորել է  տեղի դպրոցում: 1994 թ. մեկնել է  Արցախ, մասնակցել մի շարք մարտերի:Նույն թվականին  մաիսի 6-ին զոհվել է Աղդամի շրջանում՝ մարտական առաջադրանքը կատարելիս: Թաղված է հայերի գյուղի եզդիական  գերեզմանոցում: Ամուսնացած էր, ունի մեկ որդի:

Սուլթանյան Ղուլիխան (1956-1994)

Ծնվել է Էջմիածնի շրջանի Խաթունարխ (այժմ  Գայ) գյուղում: Սովորել է տեղի դպրոցում: 1994 թ. կամավոր մեկնել է ղարաբաղյան ռազմաճակատ: Մասնակցել է մի քանի  մարտերի: Զոհվել է 1994 թ. մաիսի 11-ին Մարտակերտի շրջանում: թաղված է  հայրենի գյուղի եզդիական գերեզմանոցում: Ամուսնացած էր,  ունի երեք երեխա:

Հաջոյան Նորիկ (1974-1994)

Ծնվել է  Արտաշատի շրջանի Մարգանուշ գյուղում: Սովորել է գյուղի դպրոցում: 1993 թ. զորակոչվել է հայոց բանակ, մասնակցել մի շարք պաշտպանական մարտերի: Զոհվել է 1994 թ. հուլիսի 20-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի պաշտպանության ժամանակ: Թաղված է Արտաշատի  շրջանի  Մրգաշատ գյուղում:

Հաջոյան Թոռուն (1975-1994)

Ծնվել է Երեվանում: 1993 թ.  զորակոչվել է հայոց բանակ, մասնակցել ղարաբաղյան մի շարք ճակատամարտերի: 1994  թ. ապրիլի 15-ին վիրավորվել է Հորադիզում, ուղարկվել հոսպիտալ բուժվելու: 1994 թ. դեկտեմբերի 15-ին մահացել է տանը: Թաղված է Ներքին Չարբախի գերեզմանատանը:

Մհոյան Ազիզ (1944-1994)

Ծնվել է  1994 թ. Ալագյազում: Աշխատել է հայրենի գյուղում: Եղել է աշխատասեր, մարդամոտ, բարեկամասեր: Արցախյան ազատամարտի օրերին էլ ավելի դրսևորվեցին այդ հատկությունները, երբ նա  կանգնեց հայ ազատամարտիկների կողքին: Զոհվել է 1994 թ.: Թաղված է հայրենի գյուղում:

ՈՒսուբյան Ալիկ (1976-1995)

Ծնվել է Արմավիրի շրջանի ջրաշեն գյուղում: 1994 թ. նոեմբերից մինչև 1995 թ. փետրվարը մասնակցել է  Կրասնասելսկի շրջանի սահմանների պաշտպանությանը: Զոհվել է 1995 թ. փետրվարի 20-ին Վահան գյուղում: Թաղված է Արմավիրի եզդիական գյուղում:

Մստոյան Սիաբանդ (1960-1995)

Ծնվել է Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:1994-95 թթ. մասնակցել է Մարտակերտի շրջանի սահմանների պաշտպանությանը: Զոհվել է 1995 թ. փետրվարի 21-ին  Մարտակերտի շրջանում:  Թաղված է Էջմիածնի շրջանի Ակնալճի եզդիական գերեզմանոցում: Ամուսնացած էր ունի երեք երեխա:

Համզոյան Յուրա (1976-1995)

Ծնվել է Երևանոււմ: Սովորել է N2 պրոֆտեխուսումնարանում: 1994-95 թթ. մասնակցել է  Մեղրիի շրջանի սահմանների պաշտպանությանը, Ջաբրաիլի մարտերին,  որտեղ  էլ զոհվել է 1995 թ. մարտի 28-ին: թաղված է Չարբախի եզդիական գերեզմանոցում:

Թամոյան Ռազմիկ (1976-1995)

Ծնվել է Բաղրամյան շրջանի Շենիկ գյուղում: 1993 թ. կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել մի շարք մարտերի: Մարտակերտում վիրավորվել է: Զոհվել է 1995 թ. մաիիսի 9-ին Մարտակերտում: Թաղված է Շենիկի եզդիական գերեզմանոցում:

ՈՒսոյան Ռաշիդ (1950-1995)

Ծնվել է Երևանի Էրեբունու շրջանի  Ջրաշեն գյուղում: Ավարտել է տեղի դպրոցը և աշխատանքի անցել շրջանում: 1993 թվականից մասնակցել է  ղարաբաղան մի շարք ռազմաճակատներում: Զոհվել է 1995 թ.: Թաղված է հայրենի գյուղում:

Պատրաստեց` Համլետ Սմոյանը

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*