Video. Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Բորիս Օզմանյանի կյանքի պատմությունը

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը մեկն էր քառօրյա պատերազմի զոհերից: DengeEzdia.com-ը քառօրյա պատերազմի օրերին գրել էր, որ անհետ կորած զինծառայող Բորիս Օզմանյանի հեռախոսի զանգին պատասխանել է ադրբեջանցի:

Զինծառայողի Հորեղբայրը` Ռուստամը մեզ հետ զրույցում պատմել էր, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել.«Հայրը զանգահարել էր զանգին ադրբեջանցի է պատասխանել և ասել, որ այլևս չզանգեն: Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք: Մենք եղել ենք նաև Արցախում խոսել ենք իր հրամանատարների հետ և փոխանցել նրանց նաև զինվորի հեռախոսահամարը»,-պատմել էր մեր զրուցակիցը:
Ամիսներ անց DengeEzdia.com-ի լրագրողը հանդիպեց Բորիս Օզմանյանի հորը` Ռաֆիկ Օզմանյանին: Նա մեր հետ զրույցում հաստատեց տեղի ունեցած միջադեպը:
Մանրամասնները  «Սահմանին կանգնած եզդի հերոսը» ծրագրի տեսաֆիլմում.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*