Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Իրաքի եզդիների ցեղասպանությունը

Ֆրանսիայի խորհրդարանը կիրակի ընդունել է բանաձև՝ԴԱԻՇ  ահաբեկչական կազմակերպության կողմից Իրաքում և Սիրիայում եզդիների ցեղասպանության գործով:

«Մենք շարունակում ենք բանակցել ֆրանսիացի գործընկերնրի հետ և հուսով ենք,որ Ֆրանսիական Սենատի կողմից ընդունված բանաձևը կօգնի եզդիների հանդեպ կատարված հանցագործությունները ճանաչել դրանք, որպես ցեղասպանություն».-DengeEzdia.com-ին ասել է Ֆրանսիայի եզդիների միության նախագահ Վիտալի Նաբիևը՝ ավելացնելով, որ այս բանաձևը իրենց երկու տարվ աշխատանքի արդյունքն է:

Սենատի բոլոր 309 անդամները քվեարկել են ցեղասպանության ճանաչման օգտին: Այս բանաձևի օգնությամբ, ֆրանսիայի սենատորները կհամոզեն կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԴԱԻՇ-ի կողմից եզդիների ցեղասպանությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ուղարկել այն Միջազգային քրեական դատարան:

Արթուր Աթաշով

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*