Քվթե դեվսիր. եզդիական խոհանոց

Եզդիներն ու հայերը դարեր շարունակ ապրել ու արարել են մի հողի վրա, ունեն ընդհանուրհ պատմություն, սովորույթներ , և ինչու ոչ նաև մշակութային ընդհանրություններ: Սակայն անկախ այս ընդհանրությունների , յուրաքանչյուր ազգ ունի իր յուրահատկւոթյունները:
Մշակութային առանձնահատկություններից մեկն էլ ազգային ուտեստներն են: Կան ուտեստներ , որոնց ազգային պատականելիությունը վիճելի է դարձել, սա հավանաբար, մի հարկի տակ ապրելու արդյունք է կամ երկար ժամանակ այդ ուտեստի չոգտագործումը ՝ տվյալ ազգի կողմից:

Եզդիներն ունեն հազարամյակների պատմություն , սակայն շատ տեղեկություններ չեն պահպանվել, հատկապես, եթե խոսքը ազգային կերակուրների մասին է:

Յուրաքանչյուր տոն ունի իր ավանդական կերակուրը՝ իր յուրահատուկ պատմությամբ , սակայն այսօր կխոսենք եզիական ավանդական «Քվթե դեվսիր»  ուտեստի մասին, որը պատրաստվել է անկախ տոներից, հատկապես յայլաներում:

Ազգությամբ եզդի Տիկին Լեյլան պատմում է
«Պապս եղել 1914 թվականի ծնունդ ու պատմում էր , որ դրանից շատ տարիներ առաջ էլ այս ուտեստը պատրաստվել է: Ես այն պատրաստել սովորել եմ տատիցս, տատիս անունը Զոզան էր, յուրահատուկ գեղեցկության տեր կին , ով տիրապետում էր ավանդական խոհանոցի բազմաթիվ գաղտնիների»:

Այս ուտեստի պատրաստման գաղտնիքը՝ խմորի կպչունության մեջ է, ինչպես ասում է Տիկին Լեյլան, աղացած ձավարից, ալճուրից ու ջրից (որին խառնում են նաև յուղ), պետք է ստանալ այնպիսի զանգված, որից պատրաստված կոլոլակները չեն բացվի ջրում, հակառակ դեպքում քործը ջուրն է ընկնում:

Քվթե դեվսիր ( ձավարով քյուֆթա) բաղադրատոմսը

Աղացած ձավար (կամ հաճար)
Ալյուր
Գոլ ջուր
Հալեցրած յուղ
Աղ

Պատրաստման եղանակը

Ձավարին ավելացնել ալյուրը (ամեն ինչ ըստ աչքաչափի), հալեցրած յուղը ու ջուր ( այնքան մինչև կստացվի կպչուն զանգված), խառնել ու թողնել , որ հանգստանա 30 րոպե, այնուհետև խմորից պատրաստել կոլոլակներ ու լցնել եռացող ջրում: Համեմել աղով:
Մատուցել սխտոր-մածունով ու յուղով:

Զուզան Մամոյան

Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*