Քուրդիստանը փակել է եզդիական կազմակերպության գրասենյակները

Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները փակել են միջազգային մարդասիրական ՅԱԶԴԱ կազմակերպության բոլոր գրասենյակները, որոնք գործում էին ինքնավարության տարածքում: Քրդական իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ կազմակերպությանը մի քանի անգամ զգուշացումներ է արվել, որ իրենք խախտում են ինքնավարության օրենքները:

ՅԱԶԴԱ կազմակերպության ներկայացուցիչները հերքել են մեղադրանքները և հայտարարել են, որ տեղի ունեցածի հետևում կա քաղաքական ենթատեքստ և քրդական իշխանությունները քաղաքական դրդապատճառներով են հետապնդում կազմակերպությանը և նրա ներկայացուցիչներին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*