Ցավակցում եմ Արցախում զոհված զինվորականների ընտանիքներին.եզդի հոգևորական

Լուսանկարում Կավալ Բահզադ
Լուսանկարում Կավալ Բահզադ

Արդբեջանի կողմից ապրիլի սկզբին Արցախի նկատմամբ իրականացված ռազմական արգրեսիան աշխարհի ուշադրությունը կրկին կենտրոնացրեց ղարաբաղյան խնդրի վրա:  Անտարբեր չէին նաև աշխարհի տարբեր երկներում ապրող եզդիները:

DengeEzdia.com-ի հետ զրույցում Արցախ-Ադրբեջան սահմանային լարվածությանը անդրադարձավ նաև եզդի կավալների (կրոնական տեքստեր ասող) ղեկավար Կավալ Բահզադը (նստավայրը Իրաք): Նա մեզ հետ զրույցում ասաց, որ որպես հոգևորական առաջին հերթին խաղաղություն է խնդրում Աստծուց.«Առաջին հերթին խաղաղություն եմ ցանկանում և թող դադարեն բոլոր պատերազմները: Աղոթում եմ  հայկական կողմի տված զոհերի հոգիների հանգստության համար: Թող որ Մալաք Թաուսը բարեխոս լինի Աստծո առաջ նրանց հոգիների համար: Ցավակցում եմ մեր երեք եզդի զոհերի և մյուս բոլոր զոհերի հարազատներին իրենց կորստի համար»,-ասաց Կավալ Բահզադը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*