Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի այցը Մոսկվա

Ինչպես հայտնի է Վրաստանի եզդիների հոգևոր խորհուրդը՝ հոգևոր առաջնորդ Դմիտրի Փիրբարիի գլխավորությամբ օրերս այցելել է Մոսկվա և հանդիպումներ ունեցել Ռուս ուղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդների հետ: Մոսկվա կատարած այցի ընթացքում Վրաստանի եզդիների հոգևոր խորհուրդը այցելել է ասորական Մայր-Մարիամ տաճար:

Եզդի հոգևոր ներկայացուցիչներ՝ Ռ.Ամադովին, Զ.Ֆերոյանին, Տ.Բաբայանին, ինչպես նաև խորհրդական Ա.Միրզոևին Դ.Փիրբարին ընդունել են քահանա Սամանո Օդիշոն և սարկավագ Ռոլանդ Բիջամովը: Կողմերը խոսել են եզդիների և ասորիների պատմական կապերի մասին,ինչպես նաև անդրադարձել են Մերձավոր Արևելքում երկու ժողովուրդների խնդիրներին:

Հոգևոր դասի ներկայացուցիչները եկել են այն եզրահանգնմանը,որ պետք է ամրապնդել բարեկամությունն ու միջկրոնական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև, որը կօգնի արդյունավետ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ: Վրաստանի եզդիների հոգևոր խորհրդի առաջնորդ Դ.Փիրբարին խոսել է Վրաստանում կազմակերպության գործունեության,տարբեր դավանանքների ներկայացուցիչների և Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունների մասին: Իր հերթին Դ.Փիրբարին հրավիրել է քահանա Սամանոին այցելել Թբիլիսի:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*