Սաշիկ Սարգսյանի անունից քանդել են եզդիաբնակ գյուղի խմելու ջրագիծը. 40 լիտր ջուրը գնում են 350 դրամով

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: DengeEzdia.com լրատվականն արդեն անդրադարձ կատարել էր գյուղի դպրոցի, խմելու և ոռոգման ջրի խնդիրներին:
 
DengeEzdia.com-ը նոր մանրամասններ է ճշտել գյուղի խմելու ջրի խնդրի  վերաբերյալ: Պարզվում է ՝եզդի գյուղացիները խմելու ջուրը գնում են, որը ամիսը երեք անգամ գյուղ է բերում բեռնատար մեքենա: Ջրի ամեն 40 լիտրի համար գյուղացիները վճարում են 350 դրամ:
 
Գյուղի համար ջրագիծ  անցկացվել է Սովետական Միության տարիներին, սակայն վերջինս չի միացվել կենտրոնական կայանին, իսկ անցյալ տարի գարնանը, ինչ որ մարդիկ եկել , քանդել, տարել են պողպատյա ջրագիծը: Ջրագիծը քանդողները հայտարարել են, որ խողովակը քանդում են Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հրահանգով: Գյուղացիներին չի հաջողվել պարզել, թե իրականում ովքեր են տարել ջրագիծը:   Հիմա գյուղացիները ստիպված պետք է նոր խողովակներ գնեն և լրացնեն քանդած ջրագծի պակասը:
DengeEzdia.com-ը իր ուշադրության կենտրոնում է պահելու խնդիրը և առավել մանրամասն է ներկայացնելու իր ընթերցողներին խնդիրը:
Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*