Սախարովի անվան մրցանակը՝ եզդի երկու ակտիվիստ կանանց

Ստրասբուրգից ստացված հաղորդագրության համաձայն, եզդի ակտիվիստներ Նադիա Մուրադը և Լամիյա Բաշարը արժանացել են Եվրախորհրդարանի Անդրեյ Սախարովի անվան մրցանակին:

Մուրադը և Բաշարը 2014 թվականին գերեվարվել էին «Իսլամական պետության» կողմից և կարողացել են փախուստի դիմել, ինչից հետո զբաղվում են կանանց և փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու առաքելությամբ:

Այս ամիս ավելի վաղ Մուրադն իրավապաշտպան գործունեության համար արժանացել էնաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վացլավ Հավելի մրցանակին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*