Չուղարկել եզդիբնակ գյուղերը «դիահերձարան». դրական խտրականության անհրաժեշտություն

Հայաստանում կա 20-ից ավելի կոմպակտ եզդիբնակ գյուղ: Այդ գյուղերը հիմնականում գտնվում են Արագածոտնի մարզում՝ նախկին Ապարանի և Թալինի շրջաններում: ԽՍՀՄ տարիներին, այդ գյուղերը զարգանում էին, այնպես ինչպես հանրապետության մյուս գյուղերը: Եզդիական գյուղերում կային ազգային երգի, պարի և թատերական խմբակներ: Սովետական Միության տարիներին իսկապես եռում էր գյուղի կյանքը:

ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ Հայաստանը հայտնվեց սոցիալապես ծանր վիճակում: Գյուղական կյանքը չուներ նախկին աշխուժությունը և մշակույթի տները հայտնվեցին անելանլի վիճակում: Արցախյան պատերազմի տարիներին անհնար էր ուշադրություն դարձնել գյուղի առաջ ծառացած խնդիրներին, իսկ երբ պատերազմն ավարտեց՝ հասկանալի դարձավ, որ գյուղերը արդեն իսկ մահամերձ վիճակում են:

Հիմնականում անասնապահությամբ զբաղվող եզդիական գյուղերը այդպես էլ չկարողացան հարմարվել ստեղծված նոր իրավիճակին: Եթե հայ գյուղացին  հիմնականում կարողացավ հարմարվել նոր իրավիճակին և պատերազմից հետո սկսեց ոտքի կանգնել(իհարկե այս դեպքում ևս կան խնդիրներ և դժվար է ասել, որ հայ գյուղացին հեռու է խնդիրներից և հայկական գյուղերը չունեն այն խնդիրները, որոնք եզդիական գյուղերը), ապա եզդի գյուղացին հայտնվեց անլուծելի խնդիր առաջ:

Նախկին շեն գյուղերը այլևս դատարկված են: Գյուղերում ապրող մարդիկ էլ հիմնականում գոյատևում են դրսից եկող գումարների հաշվին: Եզդի գյուղացին այլևս իր ճակատագրի տերը չէ, եզդի գյուղացին չի կարողանում իր  օրվա հացը վաստակել: Դատարկվող գյուղերում մնացել են տարեցները: Մշակույթի՝  երգի, պարի, թաթերական խմբակների մասին խոսելը երազանք է:

Իհարկե պետք է նկատել, որ եզդիաբնակ գյուղերի վիճակին կան նաև բազմաթիվ հայկական գյուղեր, սակայն հայ գյուղացին ունի այլընտրանք՝ նա կարող է իր երեխային ուղարկել հարևանությամբ գտնվող  հայկական գյուղ կամ քաղաք, որտեղ նա կարող է սովորել հայերեն, հայ ժողովրդի հարուստ մշակույթին ծանոթանալ, սովորել հայերեն երգել ու պարել: Իսկ ինչ անի եզդի գյուղացին: Նա չի կարող իր երեխային ուղարկել կողքի եզդիաբնակ գյուղ, որտեղ երեխան մոտ կլինի իր ազգային արմատներին, քանի որ կողքի գյուղում էլ չկա նորմալ դպրոց, մշակույթի կենտրոն:

Ահա այստեղ է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գիտակցի, որ եզդիաբնակ գյուղերը փրկելու խնդիր կա: Իհարկե մենք մեր երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում մեզ վատ չենք զգում, սակայն եզդու մշակութային տեսակը պահպանելու խնդիր կա: Եզդիաբնակ գյուղերը մեր Հայաստան փնջի մի ծաղիկն է և առանց այդ ծաղկի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման մենք կկորցնենք այն: Այստեղ է, որ կառավարությունը պետք է դրական խտրականություն կիրառի և ստեղծի պայմաններ, որպեսզի մեռնող եզդիաբնակ  գյուղերը ուղևորվեն ոչ թե «դիահերձարան», այլ վերադառնան նոր կյանք:

Բորիս Մուրազի

Լուսանկարը 1in.am-ի, Բայսզ եզդիաբնակ գյուղ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*