Շարֆադին կրոնը ներում է երկու սխալ. շեյխ Մաքսիմ

Այսօր աշխարհի բոլոր եզդիները կանգնած է ուծացման խնդրի առջև: Շատ քիչ եզդիներ են տեղյակ իրենց կրոնից, իսկ շատերը հեռացել են Շարֆադին կրոնից: Մերօրյա կրոնական խնդիրների շուրջ Dengeezdia.com-ը զրուցել է ՄԱԵ խմբի անդամ, շեխ Մաքսիմ Բաքոյանը հետ:

 

Շեյխ Մաքսիմ  այսօր այնպիսի ժամանակներ են եկել, որ չորս կողմից Շարֆադին կրոնը հարձակումների է ենթարկվում: Մենք  գիտենք, որ շատ եզդիներ հեռացել են իրենց կրոնից: Դուք ի՞նչ եք կարծում, այսօր մեր շեյխերն ու փիրերը ի՞նչ աշխատանք  պետք է իրականացնեն, որպեսզի այս պրոցեսը կանգ առնի:

Խնդրի լուծման համար անհրաժեշտ է երկու ուղղությամբ աշխատանք իրականացնել: Առաջինը հարկավոր է, որ եզդի ժողովուրդը իր հինգ ֆարզերին տեր կանգնի (5 ferz դրանք կրոնավոր դասի ներկայացուցիչներ են, որ ամեն եզդի իր կյանքում պետք է ունենա՝ շեխ, փիր-հոստա, մարաբի, հանդերձյալ կյանքի եղբայր, յալ(կրոնական ընկեր)): Այսօր շատ երկրներում և քաղաքաներում մոռացել են կրոնական պահանջները, շեյխերն ու փիրերը մարդկանց պետք է են գալիս, երբ  որևէ մեկը գնում է դեպի Աստծո արքայություն (մահանում է): Եթե ամեն տարի մեր հոգևորականները այցելեն մեր տները, մեր երեխաները իրենց աչքի առաջ շեյխերի և փիրերի տեսնեն, նրանց կողքին նստեն, խրատներ ստանան նրանցից, այդ ժամանակ վախ կմտնի նրանս սրտերը (խոսքը կրոնական վախի մասին է, ըստ Շարֆադինի կրոնի մարդը պետք է կրոնական վախ ունենա՝ պետք է վախենա իր կատարած սխալներից) և տարբերություն չկա շեյխ է, փիր է, թե մրիդ նա իր 5 Ֆարզը պետք է ունենա: Բացի սրանից մենք ինքներս լավատեղյակ չենք մեր կրոնին՝ Շարֆադինին,  քանի որ շատ եզդիներ մոռացել են այս հինգ հոգևորականների մասին, որոնք պետք է իրենց սովորեցնեն կրոնական ավանդույթներն ու ծեսերը: Եկեք 1000 մարդու հարցմունք անենք, թե ով է իրենց Մարաբին, այդ 1000-ից երևի միայն 100 իմանան ինչի մասին է խոսքը: Աստված Շարֆադին կրոնում ցույց է տվել Մարաբիի պարտականությունը, նա պետք է մեզ սովորեցնի կրոնական ավանդույթներն ու ծեսերը: Կրոնական Վկայությունից մինչև Դրոզգ (աղոթք), այս բոլորը Մարաբին  պետք է սովորեցնի:

 

Ի վերջո ի՞նչ պետք է արվի, այս ամենը կանգնեցնելու համար:

Այս դեպքում մենք ինքներս պետք է մեր առաջ հարցեր դնենք, թե ինչու ամեն կողմից տգետները դեմ են դուրս եկել Շարֆադին կրոնին: Քանի որ մենք ինքնես չենք կարողանում գալ մեր ուղության վրա և գանլ մի որոշման: Աանհրաժեշտ է, որ բացի կրոնավորներից, որքան կրոնագետ ու առաջոնրդներ կան մեր ազգի մեջ  համախմբվեն (տարբերություն չկա շեյխ է, փիր է, թե մրիդ, քանի որ եզդիների կրոնի իմացությունը բոլորի համար է): Պետք է այս բոլորը հավաքվեն մեկտեղ և քննարկումների շնորհվ գան մեկ ճանապարհի: Բոլոր այն երկրներում որտեղ եզդիներ կան պետք է նրանց ներկայացվի ճշմարտության ուղղին և բոլորը պետք է այս ճնապարհով գնան: Մենք  պետք է տարբերություն չդնենք, թե ով ում ժառանգն է, երիտասարդ է, թե ծեր, շեյխ է,  փիր  է, թե մրիդ և ամեն ինչից վեր պետք է բռնունցքվենք կորնի տեսանկյունից: Իսկ պատմության և կրթության տեսանկյունից, երբ մեր երիտասարդները ցանկանում են առաջ գնալ, ապա մենք պետք է աջակցենք նրանց և ոչ թե նախանձով նայենք: Կյանքի կանոնն այս է՝ ծերերը չեն երիտասարդանում, բայց երիտասարդները ծերանում են, դրա համար էլ մեծահասակները պետք է ճանապարհ տան երիտասարդներին, քանի որ նրանց միջոցով կարող են պահպանել կրոնը: Այս աշխարհը ժամանակավոր է և որևէ մկին չի մնալու:

 

Եթե մի եզդի մեղք է գործում և իր կրոնից հեռանում է, ինչպե՞ս կարող է ներում ստանալ: Եթե եզդին մեղք է գործում, օրինակ գողություն, ստախոսություն ինչպե՞ս կարող է ներում ստանլ:

 

Առաջին հերթին Շարֆադին կրոնը ներում է երկու սխալ, դա չիմացության արդյունքում արված սխալն է և այն սխալը որև ուժի կիրառմամբ է արվել(ստիպողաբար): Երբ մարդը մեղք է գործում և Աստված տեսնում է, որ նա դա  արել է անտեղյակությունից ելնելով, ապա ներում է: Եթե մեկին ստիպողաբար են կորնափոխ արել, ապա նրա մեքղն էլ ներելի է: Բացի նշյալ դրդապատճառներից մյուս դեպքերում անհնար է կատարված մեղքի համար ներում ստանալ: Երբ դու ինքդ գիտակցաբար մեղք ես գործել, հասկանալով, որ այն մեղք է, ապա աններելի է և   մեղքը պահանջվելու է հոգուցդ, ինչ էլ այն լինի: Բայց եզդիներն ասում են. «ճանապարհի կեսից էլ հետ դառնալն էլ փոշմանել չի», այս մեկի համար պետք է, որ երբ մեղք ես գործում, ապա ճանապարհի կեսից հետ դառնաս և բարիք իրականացնես, որպեսզի մեղքդ ներում ստանա: Շարֆադինի կանոն ասում է. «Վատություն անես, ապա այն կգա քո առջև, լավություն անես այն նույնպես կգա քո առջև»: Ամեն բան մենք համարժեք են հաշվում, և ամեն բան դնում ենք իրար կողք, իսկ Դատաստանի օրը ամեն բան հաշարկվում է բարիքի և չարիքի կշեռքով:

 

Զրուցեց՝  Բորիս Մուրազին

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*