Շանգալում զինված բախում է սկսվել քրդերի և եզդիների միջև

Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում բախումներ են սկսվել եզդիների և քրդերի միջև: Այս մասին հայտնում է ezidipress.com լրատվականը: Աղբյուրը հայտնում է, որ եզդիական Շանգալի Ինքնապաշտպանության Ուժերի ներկայացուցիչների հետ մարտի են բռնվել Իրաքի քրդական ինքնավարության ենթակայության տակ գտնվող Սիրիայի քրդերից բաղկացած Փեշմարգա խմբավորման զինյալները: Պետք է նկատել, որ Շանգալի Ինքնապաշտպանության Ուժերը հարում է Քրդական Բանվորական կուսակցությանը և առաջնորդվում է Աբդուլա Օջալանի գաղափարներով: Եզդիական զինված ուժերը կողմնակից են եզդիական ինքնավարությանը և դեմ են, որ Շանգալ մարզը մտնի Իրաքի քրդական ինքնավարության կազմ:

Երկար ժամանակ էր ինչ Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները փորձում էին Շանգալի Ինքնապաշտպանության Ուժերի դեմ հանել Փեշմերգայի եզդիական միավորումները, սակայն եզդիները մասնակից չդարձան այդ խաղին ու քրդական ինքնավարության ղեկավար Բարզանին ստիպված եղավ դիմել Սիրիայի քրդական Փեշմարգա միավորման մարտիկների օգնությանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*