Շանգալում եզդիական նոր քաղաքական ուժ է ստեղծվել

Հունիսի 25-ին Շանգալի Խանասոր գյուղում տեղի է ունեցել Շանգալի  Խորհրդարանի հերթական նիստը, որին մասնակցել են 200 պատվիրակներ: Ինչպես  փոխանցում է DengeEzdia.com-ի թղթակից Ժիան Շանգալին` նիստի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հյարցեր:

Նիստի ընթացքում մասնակիցները ողջունել են «Եզդիների ազատություն և դեմոկրատիա» կուսակցության   հիմնադրումը: Նրանք նկատել են, որ այս քաղաքական ուժի ստեղծումը իրապես կօգնի քաղաքական իրավիճակ փոխել Շանգալում:

DengeEzdia.com-ի թղթակիցի փոխանցմամբ կուսակցությունը առաջնորդվում է Աբդուլա Օջալանի գաղափարներով:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*