Մենք չենք խանգարի եզդիների պայքարին

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, ի պատասխան Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հնչեցրած պահանջներին, հայտարարել է, որ Իրաքը չի պատերազմի «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ, գրում է demokrathaber.org կայքը:

«Մենք ասել ենք Թուրքիային, որ չենք պայքարի ՔԱԿ-ի դեմ և չենք խոչընդոտելու նրանց կողմնակից հանդիսացող իրաքցիների ու հատկապես եզդիների պայքարին»,- ասել է Հայդեր ալ Աբադին:

Ավելի վաղ Յըլդըրըմը հայտարարել էր, որ «կա՛մ իրաքյան քրդական զորամիավորումները (փեշմերգա) դուրս կբերեն ՔԱԿ-ին Սինջարից, կա՛մ էլ Թուրքիան կդիմի անհրաժեշտ քայլերի»:

Հիշեցնենք, որ Իրաքի և Թուրքիայի վարչապետները հանդիպել էին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հունվարի 7-ին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*