Հնարա Թաժդինի նվերը եզդիական գրականության սիրահարներին

13152607_1717545451796768_2080608720_nԵրեկ ` ապրիլի 27-ին, տեղի ունեցավ Հնարա Թաժդինի`եզդի նշանավոր բանաստեղծուհու, երկրորդ «Կոտրված սիրտը» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցելու էին եկել տասնյակ եզդի հասարակական գործիչներ և մանկավարժներ, ինչպես նաև հայ ու եզդի երիատասարդ սերնդի ներկայացուցիչներ: Գիրքը` ներկաների կարծիքով , հարուստ բառապաշարով մի կարևոր նմուշ է եզդիական գրականության համար: Ներկաներից բացի իրենց շնորհավորական ու շնորհակալական ուղերձն ուղղեցին նաև արտերկրում ապրող բազմաթիվ եզդիներ, նրանց թվում էին նաև բանաստեղծուհու որդիներն, ովքեր արդեն երկրորդ անգամ է հանգամանքների բերումով, չեն կարողանում ներկա գտնվել իրենց մոր գրքի շնորհանդեսին : «Կոտրված սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն իր մեջ ներառում է մի քանի թեմատիկա ` սեր, հայրենասիրություն, փիլիսոփայություն, կրոն ու մշակույթ: Ինչպես ասում է բանաստեղծուհին, առաջիակյում սեղանին կլինի նաև իր 3-րդ գիրքը: Հիշեցնենք , որ Հնարա Թաժդինի առաջին` «Շանգալի ցավը» գիրքը լույս է տեսել 2015 թվականին: Գիրքը նվիրված էր 2014 թվականի Իրաքի եզդիների ցեղասպանությանը: Այն ընթերցողների շրջանում լայն տարածում գտավ և սիրվեց: Հնարա Թաժդինն, այն եզակի եզդի գրողներից է, որ գրում է արդիական թեմաների վերաբերյալ և փորձում է իր գրիչի միջոցով ներկայացնել այն խնդիրները, որոնք հուզում են եզդի ժողովրդին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*