Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանությանը ԱԺ-ն պետք է գնահատական տա. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ քառօրյա նիստում հորդորեց Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանական գործողություններին ԱԺ կողմից հայտարարությամբ գնահատական տալ։

ԲՀԿ ղեկավարն ընդգծեց, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ ներառել է իրենց կողմից մշակված ԱԺ համատեղ հայտարարությունը՝ Հյուսիսային Իրաքում 2014 թ.-ից սկսված և առ այսօր շարունակվող՝ «եզդիների հանդեպ ցեղասպանական գործողություններին ԱԺ կողմից հայտարարությամբ գնահատական տալու տեքստը»:

«Հորդորում եմ տեքստը քննարկել այսօր կամ վաղը: Շատ կարևոր է, որ ՀՀ ԱԺ-ն տա իր հստակ գնահատականը: Հայտարարության տեքստը պատրաստ է և ճիշտ չի լինի այս քառօրյայում այն չքննարկելը»,-նշեց պատգամավորը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*