Video. Ծնողները թույլ չեն տալիս եզդի երեխաները գան և մայրենի լեզուն սովորեն

Քանաքեռավանի դպրոցում կան 15-20 եզդի աշակերտ: Սակայն նրանց միայն մի մասն է հաճախում եզդերեն լեզվի դասերին : Եզդիերենի ուսուցիչ Մուրադ Վասոյանի հավաստմամբ պատճառն այն է, որ երեխաներին խոչընդոտում են հաճախել դասերի.«Դասի են հաճախում կեսը,խուսափում են դասերից: Կա մի անձնավորություն, որ խոչընդոտում է, չեն թողնում մայրենի լեզու սովորեն»,- ասում է ուսուցիչը:

Շաբաթական 4 դասը ու այդ ընթացքում սովորածը ,սակայն, երեխաների մի մասին հետաքրքիր է: Գալիս են սովորելու մայրենի լեզվով գրել կարդալ, գալիս են ավելի լավ ճանաչելու ազգային մշակույթը ,վարքն ու բարքը :
Մեր զրուցակիցը եզդի ուսուցիչների հիմնական խնդիրը տեսնում է աշխատավարձի ցածր լինելու մեջ : Ինչպես շատ ուրիշ եզդիրեն դասավանդող ուսուցիչներ նա ևս համարում է, որ իրենց աշխատավարձը պետք է բարձրանա:


Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*