Թլիկ գյուղի ջրի խնդիրը լուծում ստացավ

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը հայտնվել է անելանելի վիճակում: Խափանվել է գյուղի  ջրի պոմպակայանը և արդեն 20 օր գյուղը զրկված է ջուր ունենալու հնարավորությունից: Խնդրի մասին մեզ տեղեկացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին.«Գյուղը արդեն քսան օր է ջուր չունի: Գյուղացիները իրենց միջոցներով գնել են նոր պոմպ, բայց պարզվում է չեն կարող փոխել հին պոմպը, քանի որ այն գտնվում է մի տարածքում, որը  ռուսական զինված ուժերի ենթակայության տակ է: Տարածքը հսկող զինվորականները ասել են, որ պետք է անցագիր ունենան, սակայն գյուղացիների համար անհասկանալի է, թե ումից պետք է անցագիր ստանան: Դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան»,-DengeEzdia.com-ի հետ զրույցում ասել էր Բորիս Մուրազին:

Խնդրի մասին հրապարակային հայտարարությունից ժամեր անց մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ից կապվել են համայնքի հետ և տեղեկացրել են, որ կլինի անհրաժեշտ անցագիրը: Գյուղացիները կարճ ժամանակում կվերականգնեն ջրի խափանված պոմպը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*