Էզիդխանի պաշտպանության ուժերը միանում է քրդական Փեշմարգային

Հյուսիսային Իրաքում գործող Էզիդխանի պաշտպանության ուժերը ռազմական միավորը միացել է Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերին: Այս մասին BasNews լրատվականին տեղեկացրել է Շանգալում քրդական Փեշմարգա զինված ուժի հրամանատար Կասմ Շաշոն.«Էզիդխանի պաշտպանության ուժերի Փեշմերգային միանալու պրոցեսն արդեն իսկ սկսել է: Այս պահին պրոցեսը ընթացքի մեջ է ու շուտով այդ զինված ուժերի մարտիկները ամբողջապես կմիանան Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերին»,-ասել է Կասմ Շաշոն:

Հիշեցնենք, որ Էզիդխանի պաշտպանության ուժերը հիմնվել է 2014 թվականի եզդիների ցեղասպանությունից հետո: Սկզբնական շրջանում զինված ուժերի հրամանատարներն էին Կասմ Շաշոն և նրա զարմիկ Հեյդար Շաշոն: Զինված ուժերի հիմնումից հետո Կասմ Շաշոն հայտարարեց քրդական Փեշմարգային միանալու հնարավորության մասին, որից հետո նրանց հեռացրեցին Էզիդխանի պաշտպանության ուժերի շարքերից: Երկու տարի անց փաստորեն նրան է հետևում նաև ժամանակին նրա քայլը դատապարտած զարմիկը՝ Հեյդար Շաշոն:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*