Երեք տարվա աքսորից հետո եզդիների առաջնորդը վերադարձել է Իրաք

Եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին Բեկը 3 տարի ընդմիջումից հետո վերադարձել է Իրաքի քրդական ինքնավարություն: Վերջին երեք տարիների ընթացքում նա գտնվում էր աքսորիում: Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները նրան թույլ չէին տալիս վերադառնալ եզդիական բնակավայրեր: Նա Իրաք չկարողացավ վերադառնալ անգամ եզդիների ցեղասպանության օրերին:

Իրաքի քրդական իշխանությունները շտապում են իրենց հարաբերությունները կարգավորել եզդիների հետ, քանի որ պատրաստվում են անկախության հարց բարձրացնել: Նրանք այս կերպ ցանկանում են հրապարակային ստանալ նաև եզդիների աջակցությունը: Ցեղասպանությունից հետո քրդերը չէին կարողանում հարաբերություններ կարգավորել եզդիների հետ, վստահաբար կարելի է ասել, որ հիմա էլ չեն կարողանալու, սակայն Միր Թահսին Բեկի միջոցով նրանք աշխարհին ցույց են տալու, որ եզդիներն իրենց հետ են: Եզդիների առաջնորդը պատրաստ է մոռանալ քրդերի սխալները, իսկ դրա դիմաց նա կվայելի Բարզանու իշխանության աջակցությունը:

17021618_1100266230096841_5787894652406815368_n

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*