Եզդի կնոջ երիկամը հեռացված է, ունի շաքարային դիաբետ, սակայն հաշմադամության կարգ չեն տրամադրում

Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի եզդի բնակչուհի Զարիֆ Շամոյանը կանգնած է անլուծելի խնդրի առաջ: Նա ունի առողջական լուրջ խնդիրներ հեռացված է իր ձախ երիկամը, ունի 2-րդ ծանր աստիճանի շաքարային դիաբետ, երկողմնային կանգային թոքաբորբ, սակայն չի կարողանում հաշմանդամության կարգ ստանալ: Կինը ունի 14-ամյա անչափահաս երեխա և հույս է ունեցել, որ հաշմանդամության կարգ ստանալով պետական աջակցություն կստանա ու կկարողանա իր երեխայի խնդիրները լուծել, քանի որ իր առողջական խնդիրներով որևէ տեղ աշխատել չի կարող:

bvqfqs5cmaukcqy-660x330Զարիֆ Շամոյանը դժվարին վիրահատությունների է ենթարկվել և հիմա իր համար անհասկանալի է, թե ինչ հիմքով իրեն չեն տալիս հաշմանդամության կարգ, երբ իր կարգավիճակում գտնվող շատերը, անգամ իրենից առավել առողջ մարդիկ ստացել են հաշմանդամության կարգ ու ստանում են պետական աջակցություն.«Սոցիալական ծառայության Թալինի տարածքային գործակալությունը, որը պետք է կարգ տրամադրեր ինձ ասել են, որ եղած հիվանդությունները բավարար չեն, որպեսզի հաշմանդամության կարգ ստանամ: Ինձ առաջարկել են մեկ անգամ ևս գնալ բուժզննման և եթե նոր առողջական խնդիրներ ունենա, ապա միայն այդ դեպքում Սոցիալական ծառայության Թալինի տարածքային գործակալություն դիմեմ   և փորձեմ հաշմանդամության կարգ ստանալ»,-DengeEzdia.com-ի հետ զրույցում ասաց Զարիֆ Շամոյանը: Հացավանի բնակչուհուն նույն պատասխան են տվել նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնում:

Խնդրի կապակցությամբ մտահոգ է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, որտեղ կարծում են, այս ամենում կարող է կոռուպցիոն ռիսկ լինել.«Մենք գիտենք, թե ինչպես հաճախ նման հանձնաժողովները բացասական եզրակացություններ են տալիս և հաշմանդամության կարգ ստանալ ցանկացող քաղաքացու կողմից կաշառք ստանալու դեպքում են միայն նրան կարգ տրամադրում: Այս տարիներին շատ են խոսվել նման դեպքերի մասին: Եվ հիմա, եթե քաղաքացուն, որի երիկամը հեռացված է և ունի շաքարային դիաբետ՝ կարգ չեն տրամադրում, առնվազն նման կասկածներ ունենալու իրավունք ունենք մենք: Իհարկե միանշանակ մեղադրել չեմ կարող, սակայն կհրավիրեմ պատկան մարմինների ուշադրությունը և կխնդրեմ, որպեսզի ականջալուր լինեն բարձրաձայնվող խնդրին»,-DengeEzdia.com-ի հետ զրույցում ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ  Բորիս Մուրազին:

Սոցիալական ծառայության Թալինի տարածքային գործակալությունում մեր զանգին պատասխանող աշխատակիցը ասաց, որ իրենք կապ չունեն հաշմանդամության կարգ տրամադրելու հետ և խորհուրդ տվեց խոսել Թալինի բժշկասոցիալփոձաքննական հանձնաժողովի հետ:  Մենք ամեն կերպ փորձեցինք կապ հաստատել Թալինի բժշկասոցիալփոձաքննական հանձնաժողովի հետ, սակայն որևէ կերպ մեզ դա չհաջողվեց: Այս հանձնաժողովի վերաբերյալ տեղեկություն չունեին անգամ տեղեկատվական գործակալությունները:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*