Եզդի գործարարը Սադունց գյուղը ապահովել է գազով, խմելու ջրով և վերանորոգել է դպրոցը

Ղազախստանաբնակ եզդի գործարար Բարիս Ավդալյանը իր անձնական միջոցների հաշվին վերանորոգել է Արագածոտնի մարզի եզդիաբնակ Սադունց գյուղի դպրոցը: Շինարարական աշխատանքները կատարվել են մի քանի ամիսների ընթացքում և նախկինում խարխլված դպրոցը այժմ ժամանակակաից պայմաններով է ապահովված: Դդրոցն ապահովվել է  նաև կենտրոնական ջեռուցման համակարգով:

Գործարարի ջանքերով գազաֆիկացվել է նաև գյուղը, որը գազաֆիկացված չի եղել անգամ ԽՍՀՄ տարիներին և անցակցվել է ջրամատակարարաման ցանց: DengeEzdia.com-ի տեղեկություններով գործարարը այս ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան կես միլիոն դոլար:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*