Արաբ Շամիլով. եզդի հռչակավոր արձակագիր

Հայտնի եզդի արձակագիր Արաբ Շամիլովը ծնվել է 1897 թվականին Կարսի մարզի Սուսուզ գյուղում։ 1912 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել պեմզայի գործարանում, ապա որպես թարգմանիչ՝ կազակական երրորդ գնդում։ 1916 թվականին տեղափոխվել է Կարս և աշխատել Սարիղամիշ-Էրզրում երկաթուղագծի շինարարությունում։ 1920-ին 11-րդ կարմիր բանակի հետ մտել է Բաքու։ Նույն թվականին մեկնել է Մոսկվա՝ Լազարյան ինստիտուտում սովորելու։ 1924-ին վերադարձել է Երևան։ Աշխատել է «Ռյա թազա» թերթի խմբագրությունում։ Հետագայում սովորել է ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրայում (Լենինգրադ, նրա ղեկավարն էր ակադեմիկոս Հովսեփ Օրբելին)։

Նա հեղինակել է «Լենինի կյանքը» (Երևան, 1930), «Բախտի ճանապարհ» (Երևան, 1959), «Դըմ-դըմ բերդը» (վեպ, Երևան, 1966) և մի քանի այլ գրքեր։ Նրա երկերից որոշները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*