Video. Ասենք, 3000 եզդի էլ, սպանվել է՝ ի՞նչ անենք. ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյան

Այսօր՝ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման էր դրվել Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

DengeEzdia.com-ն արդեն տեղեկացրել էր, որ նախագծի հեղինակը ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբայանինն է, համահեղինակներն էին, պատգամավորներ  Թևան Պողոսյանը, Միքայել Մելքումյանը, Վահե ԷՆֆիաջյանը, Արագած Ախանը, Լյովա Խաչատրյանը, Վահան Կարապետյանը և Արմեն Ավետիսյանը:

Նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Պատգամավորը զարմացած էր, թե ինչու՞ է Հայաստանին անհանգստացնում, որ 3000 եզդիներ են սպանվել, և ինչու՞ է Հայաստանը հարվածի տակ մտնում՝ դատապարտելով ԴԱԻՇ-ի գործողությունները.«Ասենք,  Իրաքում 3000 եզդիներ են սպանվել՝  ի՞նչ անենք» ,-ասաց պատգամավորը:

Իր ելույթում պատգամավորը հայտարարեց, որ եթե Իրաքում ապրող 1 միլիոն եզդիները ընկել են այդ անհաջողությունների մեջ և նրանցից 25 հազարը զոհվել են, ապա դա չի նշանակում, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է:

Պատգամավորի հայտարարությանը արձագանքեցին պատգամավորներ Ալիկ Արզումանյանը և Նաիրա Զոհրաբյանը, որոնք իրավականորեն հիմանորեցին, որ անգամ մեկ մարդու սպանելը կարող է համարվել ցեղասպանություն:


Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*