Առաջին հայերեն գիրքը՝ Իրաքի եզդիների ցեղասպանության մասին

«Հարյուր տարի անց»  գրքի կազմը
«Հարյուր տարի անց» գրքի կազմը

2015 թվականին առաջին անգամ աշխարհում և հայերեն լեզվով հրատարակվեց «Հարյուր տարի անց…» գիրքը, որը նկարագրում է 2014 թվականին Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Գրքում ներկայացված են փաստեր, պատմություններ, լուսանկարներ, միջազգային մամուլից հրապարակումներ, միջազգային կազմակերպությունների և պետությունների անդրադարձեր: Գիրքը հեղինակել է լրագրող Բորիս Մուրազին, տպագրել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Բորիս Մուրազիի խոսքով  գիրքը պարունակում է բավական փաստագրական նյութ. «Վկայությունները Թուրքիայում փախստականների ճաբարից են, Իրաքից մեր ընկերներն են օգնել, մոտ քսան ականատեսների վկայություններ են, կա կանանց նկատմամբ բռնություններին ու մինչեւ հիմա գերեվարված կանանց վերաբերող բաժին, փաստագրական տվյալներ են բերվում: Կա նաեւ մշակութային ցեղասպանության բաժին՝ եզդիների կրոնին պատկանող կոթողների վերացում, թե ինչ վնասներ են կրել եզդիները: Առանձին գլխով անդրադարձել ենք նաեւ միջազգային կառույցների ու Հայաստանի արձագանքին կատարվածի վերաբերյալ»: Բորիս Մուրազիի խոսքով, իրենք շեշտը չեն դրել միջազգային ճանաչման վրա, որովհետեւ. «Մեր հայ եղբայրներն արդեն հարյուր տարի պայքարում են ու այդ ճանաչումը իրականում որեւէ բան չի տալիս: Մեր պայքարը պետք է լինի զնեքով ու գրչով, զենքն այս պահին է պետք, իսկ գրիչը՝ ավելի ուշ»:

«Հարյուր տարի անց…» գիրքը օնլայն կարող եք կարդալ այստեղ

Պատրաստեց՝  Զեմֆիրա Քալաշյանը

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*