Ապրիլյան պատերազմի եզդի հերոսները


Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։
Չորս օր տևած պատերազմական գործողություննեի արդյունքում հայկական կողմից զոհվեցին ինսունից ավելի զինծառայող: Զոհվածների թվում էին ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը, Բորիս Օզմանյանը , Համլետ Հաջոյանը:
1996 թվականին ծնված գնդացրող, շարքային Քյարամ Սլոյանը Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից էր: Քյարամը զոհվել է Մատաղիսում տեղի ունեցած մարտերի ժամանակ: Քյարամը չորսօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Հրամանատարը հրահանգել է նրան հեռանալ, սակայն Քյարամը չի ենթարկվել և մինչև վերջ հրամանատարի կողքին կանգնած կռիվ է տվել թծնամու դեմ: Դիրքում նրանից բացի մի զինվոր էլ է եղել, երեքն էլ մահացել են: Քյարամի մարմինը գտան գլխատված:
1996 թվականին ծնված շարքային Բորիս Օզմանյանը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից էր: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2014 թվականի աշնանը զորակոչվել է բանակ: Օրեր շարունակ Բորիս Օզմանյանը համարվում էր անհետ կորած: Ծնողներն անգամ տեղեկություններ ունեյին, որ իրենց տղան ողջ է: Արցախի և Ադրբեջանի միջև կրակի դադրեցումից հետո պարզ դարձավ, որ զինծառայողը ևս զոհված է:
1970 թվականին ծնված պայմանագրային Հաջոյան Համլետ Այլազի: Dengeezdia.com լրատվականին հաջողվեց ճշտել, որ Համլետ Հաջոյանը Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնքի գրանցում ունի: Արցախ է տեղափոխվել, երբ անցել է պայմանագրային զինծառայության:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*