Video. Ամեն օր աղոթում եմ եզդիների համար. Հռոմի Պապը հանդիպել է եզդի հոգևոր առաջնորդին

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Վրաստանում Հռոմի Պապը հանդիպել է հանրության հետ: Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի նախագահը, կրոնական տարբեր համայնքների հոգևոր ներկայացուցիչներ, այդ թվում Վրաստանի եզդիների հոգևոր խորհուրդը՝ առաջնորդ Դմիտրի Փիրբարիի գլխավորությամբ:

Հանդիպման ավարտին Հռոմի Պապը առանձին հանդիպումներ է ունեցել կրոնական համայնքների հոգևոր առաջնորդների հետ: Հռոմի Պապի և Վրաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Դմիտրի Փիրբարիի միջև կարճ հանդիպում է տեղի ունեցել: Հռոմի Պապը  եզդի հոգևորականին տեղեկացրել է, որ ամեն օր աղոթում է եզդի ժողովրդի ճակատագրի համար:

Հիշեցնենք, որ Վրաստանի եզդիների հոգևոր խորհուրդը ճանաչված Համայն աշխարհի հոգևոր խորհրդի կողմից և Անդրկովկասում միակ հոգևոր կառույցն է, որը նաև ճանաչված է  պետության կողմից: Դմիտրի Փիրբարիին և Վրաստանի եզդիների հոգևոր խորհուրդը ընդունելության է առժանացել աշխարհի շատ ազդեցիկ հոգևոր առաջնորդների կողմից:

Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*