Ամալ Քլունին կպաշտպանի եզդիների շահերը` միջազգային դատարանում

Ամալ Քլունին կներկայացնի Նադիա Մուրադին և եզդիների ցեղասպանության զոհերին Ամալ Քլունին հանդես կգա ԻՊ-ի դեմ փաստաբանի դերում ՝ ցեղասպանություն կատարելու և հազարավոր կանանց ու աղջիկների վաճառքի և սեռական տրկության ենթարկելու մեղադրանքով: Այս մասին նա ասել է nytlive.nytimes.com-ի հետ զրույցում:

Քլունին հաստատել է , որ ինքը ներկայացնելու է եզդիների ցեղասպանության զոհերին և ԻՊ-ից փրկվածներին , այդ թվում Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու Նադիա Մուրադին.«Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը , ԱՄՆ կառավարությունը և Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը ՝ բոլորը ընդունել են , որ Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն : Ինչպես կարող է լինել , որ մարդկությանը հայտնի ամենածանր հանցագործությունները այժմ իրականացվում են մեր աչքի առաջ , բայց չեն հետապնդվում Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից»,- ասել է Ամալ Քլունին :

Քլունին համագործակցելով Doughty Street Chambers-ի հետ , որը մասնագիտացված է մարդու իրավունքների ոլորտում, հանդես կգան փաստաբանի դերում, որպեսզի հասնեն պատասխանատվության Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության, սեռական տրկության և կանանց վաճառքի հարցում :

Նրանք մտադիր են Միջազգային քրեական դատարանից պահանջել հետաքննության և քրեական պատասխանատվության ենթարկել Նադիա Մուրադի և եզդիների նկատմամբ իրականացվածի համար:

Թարգմանությունը` Զեմֆիրա Քալաշյանի

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*