ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը կաջակցի եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագծի ընդունմանը

DengeEzdia.com լրատվականը արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ քննարկմանն է ներկայացվելու Իրաքի եզդիների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ: Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:

Այսօր DengeEzdia.com լրատվականի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ ինքը ևս միանում է նախաձեռնությանը և աջակցելու է նախագծի ընդունմանը:

Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ են ներկայացրել պատգամավորներ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Արագած Ախոյանը և Միքայել Մելքումյանը:

DengeEzdia.com-ի հետ զրույցում նախագծին իր աջակցությունն է հայտնել նաև ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

Պատրաստեց՝  Զեմֆիրա Քալաշյանը

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*